Չիլիում առաջատար ընդդիմադիր «Անկախ ժողովրդական միություն» կուսակցության ղեկավար Էրնեստո Սիլվան հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով
Սիլվան որոշել է վայր դնել լիազորությունները ներկուսակցական միասնությունը պահպանելու նպատակով։ Բանն այն է, որ անցյալ շաբաթվա վերջին դատարանի վճռով ձերբակալվել էին խոշոր չիլիացի գործարարներ, որոնց մեղադրում են հարկերից խուսափելու մեջ։ Գործը քաղաքական երանգ էր ստացել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ձերբակալված անձինք ֆինանսական օգնություն են ցուցաբերել ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում՝ «Անկախ ժողովրդական միությանը», գրում է ՏԱՍՍ-ը։





























