Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 23.47-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 34 SC 202 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել բետոնե արգելապատնեշին:

Վարորդ 40-ամյա Ա. Ա.-ն եւ ուղեւորներ 28-ամյա Ա. Ղ.-ն ու 39-ամյա Ռ. Ս.-ն հոսպիտալացվել են Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ա.-ի եւ Ա.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ.Ս.-ինը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: