Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 11-ին, ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մոտակայքում՝ Սեւանա լճի ափին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 CD 038 համարանիշի (վարորդ` Շ. Հ.) ավտոմեքենան:





























