Կանադայի հատուկ ծառայությունները Տորոնտոյում կանխել են ԱՄՆ հյուպատոսարանի դեմ պլանավորած ահաբեկչական ակտը, տեղեկացնում է Reuters-ը։

«Ես հաստատում եմ, որ  մենք ձերբակալել ենք «Իսլամական պետության» համախոհ մի քաղաքացու, որը Կանադայում ահաբեկչական ակտի փորձ է կատարել»,- Օտավայում մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Կանադայի հասարակական անվտանգության նախարար Սթիվեն Բլանին։

Ինչպես պարզել է հետաքննությունը, ծագումով պակիստանցի 33-ամյա Ջահանզեբ Մալիքին, որը բնակվում է Կանադայում 2004-ից, կասկածում են Տորոնտոյում պայթյունի կազմակերպման մեջ։ Նրան կալանավորել են եւ նախապատրաստում են երկրից արտաքսելու փաստաթղթերը, տեղեկացնում է Gazeta.