Հուլիսի 21-ին, ժամը 10.45-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի «Միքայելյան եղբայրներ» ՍՊԸ-ի լողափից 150 մ հեռավորության վրա հայտնաբերվել է դիակ, եւ այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, ժամը 11-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի պետը: Արծվանիստ գյուղի բնակիչների կողմից ջրից դուրս է բերվել 40-45 տարեկան անձը չպարզված տղամարդու դիակ:
Դին տեղափոխվել է Մարտունի քաղաքի դիահերձարան:




























