Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի եւ Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Էդուարդո Դա Սիլվան տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»: Բոլոր փաստաթղթերը ստորագրվել են երեկ` հուլիսի 21-ի երեկոյան «Դոնվաս արենա» ակումբի շտաբ-բնակարանում:
Էդուարդո Դա Սիլվայի հետ պայմանագիր է կնքվել 4 տարով: Մոտ ժամանակներս նա կներկայացվի ուկրաինական մամուլին եւ «Շախտյորի» երկրպագուներին:
Էդուարդոն ծնվել է 1983-ի փետրվարի 25-ին, Ռիո Դե Ժանեյրոյում: Իր ֆուտբոլային կարիերան սկսել է Բրազիլիայում, ապա տեղափոխվել Խորվաթիա` ստանալով քաղաքացիություն: 2007-ի հուլիսից նա «Արսենալի» կազմում էր:




























