Forbes-ի փորձագետների հաշվարկով, աշխարհի ամենաթանկ մարզական թիմերի ցուցակը գլխավորում է Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը: Ամերիկացի գործարարներ Գլեյզերներին պատկանող ակումբի ակտիվները գնահատվել են 1.83 միլիարդ դոլար: Ակումբի տարեկան եկամուտը կազմում է 459 միլիոն դոլար:

Ֆինանսական ռեյտինգում անգլիացիների հավերժ մրցակից Մադրիդի «Ռեալը» 1.32 միլիարդ դոլար ակտիվներով 4-րդ տեղից նահանջել է 6-րդ տեղը, սակայն 563 միլիոն դոլար եկամուտով արքայական ակումբը անգլիացիներից առաջ է:

Forbes-ի դասակարգման երկրորդ տեղում ամերիկյան ֆուտբոլի ազգային լիգայի «Դալլաս Քովբոյզ» ակումբն է` 1.65 միլիարդ, իսկ եռյակը եզրափակում է բեյսբոլի «Նյու Յորք Յանկիզը»` 1,6 միլիարդ: