Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Շախմատի տան հետնամասում գտնվող ծառի տակ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կտրված խզակոթով եւ կարճեցված փողով ողորկափող հրացան, «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով եւ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 150 փամփուշտ:

Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: