Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 11-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Ֆանարջյան փողոցի տներից մեկում հայտնաբերել եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 22-ամյա Գրիգոր Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 14-ից ՌԴ Բելգորոդ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի /կողոպուտ/ 1-ին մասի մեղադրանքով: