Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն են կատարել 1962 թ. ծնված Արթուր Տ.-ի` Օձուն գյուղում գտնվող  տանը, որտեղից հայտնաբերվել է  22 մգ տարողությամբ  ներարկիչ`  դարչնագույն հեղուկով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Տ.-ն հայտարարել է, որ այն «բենզոլ» տեսակի թմրամիջոց  է, որը պատրաստել է 38-ամյա Աշոտ Պ.-ի հետ՝  իրենց  օգտագործման համար:

Կատարվում է քննություն: