Երեւանի հատուկ դպրոցներում կազմակերպվել են կանանց տոներին նվիրված միջոցառումներ՝ հանդեսներ։ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Թ.Մ.Զ.ՈՒ.Ե. համար 6 հատուկ դպրոցի միջոցառումներին ներկա են եղել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Անահիտ Մելքոնյանը եւ քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը։ Հյուրերը Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորել են դպրոցի համակազմի աշխատակցուհիներին ու աշակերտների միջոցառմանը ներկա մայրերին։

Քաղաքապետարանի հոգածությամբ դպրոցի ուսուցչուհիներն ու բոլոր 105 աշակերտների մայրերը նաեւ մարտիության նվերներ են ստացել։

Կանանց տոներին նվիրված նման միջոցառումներ իրականացվում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հ. 2 հատուկ դպրոցում, ինչպես նաեւ խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիրում։ Երեւանի հատուկ դպրոցներում սովորում է ընդհանուր առմամբ շուրջ 270 աշակերտ, կին աշխատակցուհիները 3 դպրոցներում միասին 158-ն են։