Մոսկովյան գիշերային ակումբներից մեկի պարուհիները հաստատության ղեկավարությանը խնդրել են 10%-ով կրճատել իրենց աշխատավարձերը: Սակայն միջոցները ոչ թե պետական գանձարան կփոխանցվեն, այլ կմնան այցելուների գրպաններում: Այդպիսով, գիշերային ակումբի մշտական հաճախորդները լրացուցիչ զեղչեր կստանան:
Հաճախորդներին նաեւ շահավետ այլ բոնուսներ են առաջարկվում: Օրինակ՝ անհատական պար պատվիրելու դեպքում այցելուներին որպես նվեր խմիչք են տալիս: Որոշ ակումբներում աղջիկներին ընտրելիս սկսել են ուշադրություն դարձնել լեզուների իմացությանը: Ըստ Lifenews-ի, մենեջերներն արտասահմանցի հաճախորդների մասին են մտածում:
Նոր տարուց հետո նման հաստատությունների այցելուների թիվը գրեթե մեկ երրորդով կրճատվել է: Կորուստներից խուսափելու համար ռուսական մայրաքաղաքի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում կառավարման նոր համակարգ են մշակել, որի հիմքում հետազոտության արդյունքներն են: Մասնագետները որոշում են, թե երբ պետք է հաճախորդին անվճար խմիչք առաջարկեն, որպեսզի նա անմիջապես համաձայնի անհատական պարի, եւ թե ինչպես պետք է շարժվեն աղջիկները, որպեսզի ավելացնեն շահույթը:




























