ՀՀ կառավարությունն իր այսօրվա` հուլիսի 22-ի նիստում հերթական անգամ անդրադարձել է «արբուն» անվան կիրառմանը։ Կառավարության նախորդ որոշման մեջ կատարված փոփոխությամբ հստակեցվել է, որ «արբուն» բառը կիրառելի է միայն այն բրենդիների համար, որոնց պատրաստման ընթացքում օգտագործվում է նաեւ ներմուծված սպիրտ` անկախ նրանից, թե խմիչքի մեջ ներմուծված սպիրտն ինչ հարաբերակցությամբ է խառնվել։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այս հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ տարաբնույթ մեկնաբանություններ եղան։
«Մեր խնդիրն է պաշտպանել հայկական որակյալ կոնյակ արտադրողներին։ Արգելվում է «հայկական կոնյակ» անվանումը օգտագործել ներմուծված սպիրտ օգտագործողներին։ «Հայկական կոնյակը» բացառապես հայկական սպիրտից է լինելու, իսկ ներմուծված սպիրտով խմիչքները անվանվելու են «արբուն»»,- ասաց Տ. Սարգսյանը։



























