Վաշինգթոնի մետրոյում մարտի 12-ի երեկոյան տեղի ունեցած կրակոցների հետեւանքով մեկ մարդ մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել «Փոթոմաք ավենյու» կայարանում: Սկզբում հայտնի է դարձել, որ ռելսերի վրա անհայտ մարդ է ընկած:
NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են այն բանից հետո, երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Դեռեւս անհայտ է, թե ով է կրակել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Տրանսպորտային վարչության կայքում նշվում է, որ մետրոյի երեք ուղիներում գնացքների երթեւեկության գրաֆիկը խախտվել է՝ «կապված «Փոթոմաք ավենյու» կայարանում ոստիկանության գործողությունների հետ»: Գնացքներն այդ կայարանում կանգառ չեն անում:



























