Մոսկովյան բնակարանում մեռած են գտել հեռուստահաղորդավար Օթար Քուշանաշվիլիի ավագ եղբորը՝ Ռոմանիին: Այս մասին հաղորդում է НТВ-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Քննության նախնական վարկածի համաձայն՝ մահը վրա է հասել գերդոզավորումից: Հեռուստահաղորդավար Օթար Քուշանաշվիլին հայտնել է, որ եղբայրը հաճախ էր հայտնվում թմրամոլների շրջապատում եւ հաճախ հարազատներից փող էր ուզում: Վերջին նման դեպքը եղել է երեկ:
Քուշանաշվիլին, իր հերթին, չի բացառել, որ եղբորը կարող էին սպանել: Ներկայումս պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:





























