«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները սպառնացել են նոր հարձակումներ իրականացնել Փարիզում: Այս մասին Twitter-ում հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է իսլամիստական ինտերնետային ռեսուրսների դիտարկմամբ:
«Մենք ուզում ենք Փարիզը, հետո Հռոմը»,-ասել է «Իսլամական պետության» մամուլի քարտուղար Մուհամեդ ալ Ադնանը, հաղորդում է Gazeta-ն:
Գրոհայինների ներկայացուցիչը նաեւ խոստացել է, որ շուտով իրենց անդամները կփորձեն Սաուդյան Արաբիայից գրավել Մեքքան ու Մեդինան, ապա ուղղություն կվերցնեն դեպի Իրան:





























