Մարտի 11-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես-Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 191 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:

***

Մարտի 11-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 84-ամյա տղամարդ եւ հայտարարել, որ վնասվածքները ստացել է Արմավիրի Հանրապետության փողոցի 28/7 հասցեի դիմաց՝ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: