Հայիթիում նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա հոկտեմբերի 25-ին: Այս մասին հաղորդել է Հայիթիի Ժամանակավոր ընտրական հանձնաժողովը:
Բացի այդ, Հանձնաժողովի տվյալներով, օգոստոսի 9-ին տեղի կունենան խորհրդարանի վերին պալատի (Սենատ) 2/3-ի եւ Ստորին պալատի (Պատգամավորների պալատի) 118 անդամների ընտրությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանձնաժողովում հստակեցրել են, որ եթե նախագահական ընտրությունենրի առաջին փուլում հաղթող չլինի, երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:
Հայիթիում վերջին ամիսներին քաղաքական ճգնաժամ է, որը հանգեցրել է վարչապետի հարկադիր հրաժարականին: Բացի այդ, ցրվել է խորհրդարանը՝ չկարողանալով իր ժամկետներին օրենսդիր ու տեղական ինքնակառավարման ընտրություններ կազմակերպել:





























