Ֆրանսիացիները Թուրքիայի Կապադովկիայի տարածքում գտնվող եկեղեցու վերանորոգման համար 40 հազար եվրո գումար են հավաքել։ Այս մասին հայտնում է թուրքական «Zaman» թերթը։
Կապադովկիայի բարեկամների միության նախագահի տեղակալ Ահմեդ Դիլերը հայտնել է, որ իրենց միությունը ստեղծվել է Ֆրանսիայում 1995 թվականին, որպեսզի մեծացվի հետաքրքրությունը Կապադովկիայի նկատմամբ եւ սկսել են տուրեր կազմակերպել։ Նա նշել է, որ Աքսարայի Գյուզելյուրտ շրջանում գտնվող 1500 ամյա Կարմիր եկեղեցու վերանորոգման համար հանգանակվել է 40 հազար եվրո։




























