Petrobras նավթարդյունաբերող ընկերության շուրջ կոռուպցիոն սկանդալի գործում 3 նոր ֆիգուրանտ է հայտնվել։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։ Գործով անցնում են Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեսաոն, նրա նախորդ նահանգապետ Սերխիո Կաբրալը եւ Ակրի նահանգի ղեկավար Տիաո Վիանան։ Նրանք իշխող կոալիցիայի անդամ են, տեղեկացնում է Gazeta-ն։
Նահանգապետին կասկածում են կաշառակերության եւ փողերի լվացման մեջ։ Գործի առնչությամբ հետաքննություն է տարվում տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ։





























