Մարտի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում այրվել է 4 եղեւնի եւ 500 քմ խոտածածկ տարածք, Աղավնաձոր գյուղում`` «Թափ» կոչվող հանդամասում` 5,5 հա, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի այգիներից մեկում` 300 քմ, Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում` 200 քմ, Արտաշավան-Օհանավան ավտոճանապարհին գտնվող այգում` 1,5 հա, Կարբի գյուղի «Փոսեր» կոչվող տարածքում` 1 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի մոտակայքում գտնվող անտառում` 1500 քմ, Արարատի մարզի Սուրենավան գյուղում` 800 քմ խոտածածկ տարածք:

Երեւանի Նորագավիթ 7-րդ փողոցում այրվել է մոտ 2000 քմ, Տիգրան Մեծի պողոտայի մոտակայքում `400 քմ, Երեւան ՋԷԿ-ի մոտակայքում ` 1000 քմ, Նոր Խարբերդի ամառանոցներին հարակից գերեզմանատան մոտակայքում` 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: