Երեւան-Իջեւան ճանապարհի 58-րդ կմ-ին, Մարտի 11-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Իջեւանի ուղղությամբ ընթանալիս, «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Մարտի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Վանաձորում` Շիրակի խճուղին Լոռվա հրապարակին միացնող կամրջի սկզբնամասում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: