Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 11-ին հաղորդում է ստացվել, որ գիշերը Ա. Ավետիսյան փողոցի 67 շենքի բակում կայանված երեք ավտոմեքենաներից գողություններ են կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան ապակին կոտրելով, Ա. Ավետիսյան փողոցի 67 շենքի բակում կայանված Լեւոն Ա.-ի «Օպել Աստրա»-ից գողացել են գազի բալոնը, 2 բարձրացուցիչ, 45.000 դրամ, հետեւի լուսարձակները եւ էլեկտրական մարտկոցը` պատճառելով 365.000 դրամի վնաս, Արմեն Հ.-ի «Օպել»-ից` լուսարձակները, գազի բալոնը եւ բջջային հեռախոս` պատճառելով 190.000 դրամի վնաս, իսկ 1981 թ. ծնված Արմեն Պ.-ի «Օպել Աստրա»-ից` գազի բալոնը եւ մարտկոցը` պատճառելով 150.000 դրամի վնաս:

Կատարվում է հետաքննություն: