Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունեցած հանդիպումներն օգտակար էին: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատանքին»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ուորլիքը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: