Univision ընկերությունը աշխատանքից ազատել է հաղորդավար Ռոդներ Ֆիգերոային՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին ռասիստական բնույթի մեկնաբանության համար, գրում է The Huffington Post-ը:
El Gordo Y La Flaca շոուի եթերում «Էմմի» մրցանակի դափնեկիրը հիշատակել է Միշել Օբամայի արտաքին տեսքը՝ «Կապիկների մոլորակը» ֆիլմի դերասանական կազմի համատեքստում:
Չորեքշաբթի երեկոյան մի քանի աղբյուրներ հայտնել են Ֆիգերոային Univision-ից հեռացնելու մասին, ապա այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատել են ընկերությունում:
Հաղորդավարի մեկնաբանությունը անվանել են «բացարձակապես դատապարտելի», որը չի արտահայտում Univision-ի արժեքներն ու կարծիքը: Պարբերականը նշում է, որ Ֆիգերոայի լուսանկարներն արդեն հեռացրել են El Gordo Y La Flaca եւ Sal Y Pimienta ծրագրերի էջերից, որոնք նա վարում էր, հաղորդում է Gazeta-ն:
Ֆիգեոան բաց նամակ է հղել Միշել Օբամային, որտեղ ներողություն է խնդրել նրանցի եւ ընդգծել, որ իր խոսքը դուրս են բերել կոնտեքստից:





























