«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, հայցում նշվել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), իսկ վճիռը կայացվել է այս տարվա հունվարին…

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւի հարազատ մորաքույրը, նրա այլ հարազատների հետ միասին ՄԻԵԴ-ում շահել է դատն ընդդեմ Ռուսաստանի: Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը նրանց պետք է 120 հազար եվրո վճարի:

«Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, հայցում նշվել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), իսկ վճիռը կայացվել է այս տարվա հունվարին:

Պարբերականի տվայլներով՝ «Դադաեւան եւ մյուսները» գործով բողոքը գրանցվել է 67305/10 համարի տակ: Դատական գործի նյութերից հետեւում է, որ 2001-ի սեպտեմբերի 24-ին Ալխազուրովո գյուղում հատուկ գործողության ժամանակ Լարիսա Դադաեւայի (Զաուրի մորաքույրը) տուն են ներխուժել զինված ուժայինները եւ տարել նրա ամուսնուն՝ Մայրբեկ Շավանովին եւ եղբորը՝ Ասլամբեկ Շավանովին: Բողոքում Դադաեւան նշել է, որ մինչ օրս նա չի տեսել ոչ ամուսնուն, ոչ եղբորը: