Ներկայումս Հայոց ցեղասպանության թանգարանի շենքում շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է թանգարանը փակ այցելուների համար։

Նշենք, որ այս պահին բաց են միայն ժամանակավոր ցուցանմուշները։ Տնօրենը նշեց, որ թանգարանը ամբողջովին վերանորոգվում է։ «Կլինի լիովին նոր ցուցադրություն եւ նոր ցուցանմուշներ։ Ապրիլի 24-ից մենք ավելի տպավորիչ թանգարան կունենանք»,- վստահեցրել է Մանուկյանը։

Նշենք, որ թանգարանի շատ այցելուներ, հատկապես հեռու երկրներից ժամանած հայերը, իրենց դժգոհությունն են հայտնում մեծ ողբերգության մասին վկայող ցուցանմուշների անհասանելի լինելու կապակցությամբ։