ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Մեղրիում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այսօր՝ մարտի 13-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Մեղրի քաղաքի բնակիչ Ա.Ղազարյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում բախվել է ճանապարհին կայանված էքսկավատորին, որի հետեւանքով «Մերսեդեսը» հրդեհվել է. վարորդը եւ երեք ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն, որտեղ 33-ամյա ուղեւոր Ս.Նորյանը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 13-ին միջպետական Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 VD 129 համարանիշի (վարորդ` 33-ամյա Ս. Նորյան.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (40 մ):

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայի ուղեւորները` 8-ամյա Մ. եւ 8-ամյա Մ. Ն.-ները, հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի ԲԿ: