Մոսկվայի Մոսկվորեցի կամրջի մոտ, որտեղ սպանվել է ընդդիմադիր գտործիչ Բորիս Նեմցովը, Մոսկվա գետում երկու ատրճանակ է հայտնաբերվել: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իր աղբյուրը:
«Բալիստիկ փորձաքննությունը ցույց է տվել, որ առաջինը սպանության գործիք չէ, իսկ երկրորդի վերաբերյալ փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն»,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ ՌԴ Քննչական կոմիտեն քննարկում է սպանության միանգամից մի քանի վարկած, որոնց թվում՝ քաղաքական դրդապատճառներով սպանությունն ու կենցաղային հողի վրա կատարված սպանությունը։
Բորիս Նեմցովի սպանության գործով Մոսկվայի Բասմանի դատարանը 5 հոգու կալանքի որոշում էր կայացրել։ Ավելի վաղ նրանցից մեկը՝ Զաուր Դադաեւը հրաժարվել էր խոստովանական ցուցմունքներից։





























