Մյանմարի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով մահացել է 21 մարդ, եւս 26-ն անհետ կորած է համարվում:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 13-ի երեկոյան: Aung Takon նավը, որի վրա եղել է ավելի քան 200 ուղեւոր, Կյաոկլու քաղաքից ուղղություն է վերցրել դեպի Պաքհայնի նահանգ: Ներկայումս հաջողվել է փրկել 167 մարդու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Ողբերգության պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: