Եգիպտոսի իշխանությունները որոշել են նոր վարչական մայրաքաղաք կառուցել, որը կլինի Կահիրեից արեւելք: Այդ նախագծի իրագործումը կտեւի մոտ 5-7 տարի, իսկ արժեքը կկազմի 45 մլրդ դոլար:

Բնակարանային շինարարության նախարար Մուստաֆա Մաբդուլին հայտնել է, որ նոր քաղաքը կլինի Սինգապուրի տարածքի չափ: Այնտեղ կտեղափոխվեն բոլոր նախարարությունները, նաեւ տարբեր երկրների դեսպանատները: Նախատեսվում է նաեւ ավելի քան մեկ մլն բնակարանային շինություններ կառուցել, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայաչոլեվ Reuters-ը:

Երկրի մայրաքաղաքի տեղափոխման գաղափարը ծագել է 20-միլիոնանոց Կահիրեի գերբեռնվածության պատճառով: Սպասվում է, վերջին 40 տարում Կահիրեն կրկնակի աճել է: Նոր մայրաքաղաքը նախատեսված կլինի 5 մլն բնակչության համար:

Associated Press-ի տվյալներով՝ զինվորականներ արդեն սկսել են ճանապարհների շինարարությունը, որը Կահիրեն կկապի նոր մայրաքաղաքի հետ: Դեռեւս չի հաղորդվում, թե ինչպես կկոչվի նոր մայրաքաղաքը: