«Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում մարտի 9-ին տեղի ունեցած խոշոր հրդեհը ոչ մի վնաս էլ չի պատճառել ընկերությանը: NEWS.am-ին ՍՊԸ-ի աշխատակիցները վստահեցրին, որ ընդամենը թղթի թափոններ են այրվել:
«Շենքերից մոտ 700 մետր հեռու է եղել հրդեհը, ոչ մի լուրջ բան չկա, ընկերությունը նորմալ աշխատում է»,- ասացին աշխատակիցները:
Նշենք, որ հրդեհը մարվել էր ավելի քան 17 ժամում:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 9-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում այրվում են թղթի թափոններ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին, մարվել` մարտի 10-ին, ժամը 10.54-ին:





























