Մարտի 12-ին, ժամը 16.45-ին, Երեւանի Հալաբյան եւ Աբելյան փողոցների խաչմերուկում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Հ. Աճառյան եւ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























