Երեկ Սլովենիայի Կոպեր քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականը կարողացավ նվաճել միայն մեկ բրոնզե մեդալ եւ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը:

Հայաստանից հաճելիորեն առանձնացավ միայն Դավիթ Ղազարյանը, որն էլ զբաղեցրեց 3-րդ տեղը 60 կգ քաշային կարգում: 81 կգ քաշային Արման Սողոմոնյանն իր առաջ իսկ մենամարտում հանդիպեց Թուրքիան ներկայացնող Բաթուխան Էֆեմղիլին ու պարտություն կրեց` դուրս մնալով հետագա պայքարից: Ընդհանուր հաշվարկով մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը` 9 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալներով: Երկրորդը` Իտալիայի, երրորդը` Սլովենիայի հավաքականններն էին: