Հայ սպառողներն այլեւս չեն ամաչում խանութներում որակյալ ապրանք պահանջել։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին Սպառողի համաշխարհային օրվան ընդառաջ հայտարարեց լրագրողներին հայտարարել է հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը։
«Եթե նախկինում կար նման հոգեբանական արգելք, ապա այսօր այն նվազագույնի է հասել։ Սպառողը ապրանքը գնելիս նայում է արտադրության ժամկետներին։ Եթե տեսնում է, որ պիտանելիության ժամկետն անց է, առանց ամաչելու խնդրում է փոխել»,-նշեց հոգեբանը։
Ինչպե նշել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, գնորդներն այսօր որպես կանոն գնելուց առաջ ապրանքը մանրամասն զննում են ոչ միայն սուպերմարկետներում, որտեղ իրենք են ընտրում այն, այլ նաեւ խանութներում, որտեղ նրանց այդ ապրանքը առաջարկում է վաճառողը։ «Դա նորմալ երեւույթ է։ Սպառողն ունի այդ իրավունքը»,- նշեց Չիլինգարյանը։





























