Կազանի «Ադմիրալ» առեւտրային կենտրոնում զոհերը կարող էին ավելի քիչ լինել, սակայն ոչ բոլորն են փրկվելու շանս ստացել, օգտվել դրանից: «Մարդիկ վազում էին,  դուրս էին քաշում իրենց ունեցվածքը: Նրանք 10 անգամ կարող էին փրկվել, դա հաստատ»,-ասել է ԱԻՆ-ին Պրիվոլժիեի տարածաշրջանային կենտրոնի պետ Իգոր Պանշինը:

Նրա խոսքով՝ այրվող շենքը փլվել է  այն պատճառով, որ մետաղական հիմնասյուները հրակայուն մշակում անցած չեն եղել: Երբ կրակը հասել է դրանց, «ամեն ինչ քանդվեց դոմինոյի նման», ասել է Պանշինը:

Նրա խոսքով՝ այս պահին փլատակներում 17 մարդ կա, որոնցից երկուսի վայրը հայտնի է: