Հարավկորեացի բռնցքամարտիկ Պե Գի Սոկը նոկաուտ ստանալուց մի քանի օր անց մահացել է: fightnews.com-ի փոխանցմամբ` հուլիսի 17-ին Պե Գի Սոկը մինչեւ 52.2 կգ քաշային կարգում Հարավային Կորեայի տիղտոսի համար մենամարտել է Չոն Չժին Գիի հետ եւ 8-րդ ռաունդում հայտնվել է նոկաուտում:
Մենամարտից հետո մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց եւ ենթարկվել է ուղեղի վիրահատության, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել: Չորս օր անց Պե Գի Սոկը մահացել է: Նա 23 տարեկան էր:
The Korea Times-ի հետ հարցազրույցում Հարավայաին Կորեայի բռնցքամարտի կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել: Պե Գի Սոկը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել էր 2003-ին: Անցկացրել էր 15 մենամարտ, տարել 7 հաղթանակ` 4-ը նոկաուտով, կրել 7 պարտություն` 5-ը նոկաուտով, մեկ անգամ էլ ոչ ոքի էր ունեցել: Վերջին երեք մենամարտերը կորեացին պարտվել էր նոկաուտով:




























