Գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, հազարավոր գազ սպառողների կողմից դատական հայցի շուրջ դատական վճիռը կհրապարակվի հուլիսի 26-ին, ժամը 10-ին:
Հիշեցնենք, որ դեռեւս 2010-ի ապրիլի 7-ին, ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, 7230 քաղաքացիներ հայց էին ներկայացրել եւ պահանջում էին անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշումը: Այդ որոշմամբ, ապրիլի 1-ից ՀՀ քաղաքացիները 1000 խմ գազի դիմաց վճարում են 132 հազար դրամ` նախկին 96 հազարի դիմաց, իսկ խոշոր սպառողները վճարում են 243.13 դոլար` նախկին 215 դոլարի փոխարեն:
Որոշվել է, որ այդ հայցը պետք է քննվի գրավոր ընթացակարգով, թեեւ հայցվոր կողմը ցանկանում էր, որ բանավոր քննություն իրականացվի:




























