Ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երեւանի Էստոնական փողոցի թիվ 11 շենքի դիմաց՝ աղբարկղի մոտ, նռնակ, փամփուշտներ եւ ինքնաձիգի պահունակ է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անմիջապես նշված վայրը հասած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է նռնակ` առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 110 փամփուշտ եւ ինքնաձիգի փամփշտատուփ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: