Կալիֆորնիական Փասադենա քաղաքի հայ համայնքի ակտիվիստներ Սոնա Դոնոյան-Արաբյանն ու Սաքո Դեֆթերյանն այս տարի կրկին մասնակցելու են կիրակի նախանշված լոսանջելեսյան մարաթոնին: Այս անգամ, սակայն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նրանք «Պահանջում եւ հիշում ենք» ուղերձն են փոխանցելու:

Ըստ «Asbarez» պարբերականի, քանի որ մարաթոնին ավելի քան 25 հազար վազորդ է մասնակցելու, ինչպես նաեւ ակնկալվում է մեկ միլիոն հանդիսատեսի ներկայություն, Սոնա Դոնոյան-Արաբյանն ու Սաքո Դեֆթերյանը որոշել են բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը՝ իրենց մարզաշապիկների վրա կրելով հայկական եռագույնով տարբերանշաններ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հատուկ ուղերձներ: