Հայ ազգային կոնգրեսն առաջիկա օրերին կհրապարակի իր տեսակետը ներքաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես, Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։
«Այսօր, մարտի 14-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ, որը քննարկել է երկրի ներքաղաքական կյանքի զարգացումները, մասնավորապես`Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունը Սահմանադրության փոփոխմամբ երկարաձգելու նպատակով ձեռնարկած քայլերը և ստեղծված իրավիճակում Կոնգրեսի անելիքները: Ընդունվել է հայտարարություն, որն առաջիկա օրերին կհրապարակվի մամուլում»,- ասվում է ՀԱԿ մամուլի հաղորդագրությունում։





























