2008-ի առաջին կիսամյակում տրանսֆերտների ընդհանուր գումարը կազմել է 400 մլն դոլար, իսկ 2010-ին` 298,4 մլն դոլար: Այսօր` հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Անդրադառնալով հումքի միջազգային գներին՝ նա ասաց. «Աշխարհում հումքը թանկանում է, բայց ո՛չ Հայաստանի ժողովուրդը, ո՛չ` ինքը պետությունն ընդհանրապես, դա չեն զգացել: Օրինակ, պղնձի մեկ տոննայի գինը 2001-2002 թվականներին 1,5-2 հազար էր, իսկ հիմա հասել է 6,8 հազար դոլարի, սակայն ամբողջ գերշահույթները գնացել են մասնավոր գրպանները՝ շրջանցելով պետական բյուջեն: Հաշվի առնելով, որ պղինձը շատ կարեւոր տեղ է զբաղեցնում հումքային արտադրանքի մեջ, դա առնվազն տարօրինակ է: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ Հայաստանում ամեն ինչ գտնվում է մի քանի հոգու ձեռքում, որոնք չեն վճարում հարկերը, չեն մտահոգվում պետության ու հայ ժողովրդի մասին՝ միակ նպատակ ունենալով սեփական շահը»:
Հարցին, թե ի՞նչ ցուցանիշներ կունենանք տարվա վերջին, Բ. Ասատրյանը պատասխանեց, որ դժվարանում է հստակ կանխատեսումներ անել, «բայց ոզնուն էլ հայտնի է», որ ցուցանիշները դրական են լինելու: «Մենք գործ ենք ունենալու նկարչության հետ, իսկ նկարիչը, ինչպես բոլոր նկարչությունների պարագայում, փորձելու է ամեն ինչ ներկայացնել առավել գեղեցիկ եւ հաճելի լույսի ներքո: Սակայն կարեւոր է հասկանալ, որ ինչ-որ 5 տոկոս աճը Հայաստանի համար աճ չէ, այլ լճացում: «Վերեւից նետված» մանր փոփոխությունը մեզանից որեւէ մեկը անգամ չի զգա»,- ընդգծեց նա:




























