Ռուսաստանի Նովոսիբիսկ քաղաքի Ֆեդոսեեւկա փողոցում 20-ամյա ուսանողուհու մարմին է հայտնաբերվել, որը մահացել է տան տանիքից ընկած սառցաբեկրը գլխին ընկնելու հետեւանքով։ Այս մասին մարտի 14-ին հայտնել են ՌԴ Նովոսիբիրսկի մարզային ոստիկանությունից։
Տեղի ժամանակով ժամը 10.50-ին ոստիկանություն են զանգահարել շենքի բնակիչները եւ հայտնեղ աղջկա մահանալու մասին։
Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ 20-ամյա բնակչուհին մահացել է սառցաբեկորի ուժեղ հարվածից, որն ընկել է 14-հարկանի շենքի տանիքից։





























