Լոնդոնի խորհրդարանի շենքի հարեւանությամբ Մահաթմա Գանդիի նոր հուշարձանն են բացել: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հուշարձանը նվիրված է Գանդիի հայրենիք վերադառնալու 100-ամյակին՝ Մեծ Բրիտանիայից հայրենիքի անկախության պայքարը սկսելու համար:

Ըստ Gazeta-ի, հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Միացյալ Թագավորության վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Գանդիի թոռը՝ քաղաքական գործիչ Շրի Գոպալկրիշնա Գանդին, բրիտանական եւ հնդկական պաշտոնատար այլ անձիք:

«Գանդիի հուշարձանը տեղադրելով այս հանրահայտ հրապարակում՝ մենք նրան հավերժ տուն ենք տալիս մեր երկրում»,- հայտարարել է բրիտանական վարչապետը: