ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Մարտունիում, Վարդենյաց լեռնանցքում, Սարավանում, Սիսիանում, Մեղրիում, Ապարանում, Արագածում, Աշոցքում տեղում է ձյուն, Ալավերդիում, Ստեփանավանում, Սպիտակում, Վանաձորում, Ախուրյանում, Թալինում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում` անձրեւ:

Բերդի, Դիլիջանի եւ Ճամբարակի ավտոճանապարհներին մառախուղ է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ։