Մյանմարում նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 45-ի։ Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, հաղորդել է կառավարական «Յունիոն Դելյի» թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհի եւ 12 անհետ կորածի մասին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 13-ի երեկոյան Մյանմարի ափերի մոտ նավ է խորտակվել։ Նավի վրա եղել է 214 մարդ։ Բացի այդ, նավում եղել է 129 տոննա բեռ։ Ականատեսների խոսքով՝ վթարի պահին ուժեղ ալիքներ են ղել։
Ներկայումս հաջողվել է փրկել 169 մարդու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:


























