Հռոմի Պապ Ֆրանցիոսկոսը պատրաստ է օգնել Եվրամիության եւ Բելառուսի միջեւ հարաբերությունների ամրապնմանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի քարտուղար Պյետրո Պարոլինին։
«Մենք Բելառուսի իշխանությունների կողմից ԵՄ-ի եւ ողջ աշխարհի հետ հարաբերություններում ավելի բաց լինելու ցանկություն ենք տեսնում։ Սուրբ աթոռը պատրաստ է իր ներդրումն ունենալ յդ գործընթացում»,-ասել է Պարոլինը, հաղորդում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ ներկայումս լուծվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Վատիկան այցելելու հարցը։
Նշվում է, որ Բելառուսի հավատացյալ քաղաքացիների շարքում միայն 10 տոկոսն է կաթոլիկ։





























