Բրազիլիայի հարավում տուրիստական ավտոբուսի վթարի հտեւանքով զոհերի թիվը հասել է 55-ի, հաղորդում է BBC-ն։

Ավելի վա «Ֆրանս Փրես»-ը հաղորդել էր 49 զոհի մասին։

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 14-ի երեկը, Սանկա Կատարինա նահանգի Կամպու Ալեգրի քաղաքի մոտ։

Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, եւ ավտոբուսն ընկել է անդունդի եզրից։

«Ֆրանս Փրեսի» փոխանցմամբ, զոհերից 8-ը երեխաներ են, 24-ը՝ կանայք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Մոտ 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։