Մալայզիայի Լանգվակի քաղաքի մոտ վթարի են ենթարկվել ինդոնեզական KT-1B երկու օդանավեր, հաղորդում է The Malaysian Insider-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ծովային եւ աէրոտիեզերական ցուցահանդեսի նախապատրաստական թռիչքների ժամանակ։
Օդանավերից մեկը բախվել է մյուս օդանավի պոչի հատվածին, որի հետեւանքով երկու օդանավերն էլ հրդեհվել են եւ ցած ընկել, հաղորդում է Gazeta-ն։
Օդաչուները հասցրել են կատապուլտվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Օդանավերի վթարի հետեւանքով այրվել են երկու շինություններ։


























