Պակիստանի արեւելյան Լահոր քաղաքի եկեղեցական հրապարակում մահապարտ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 10, վիրավորվել ավելի քան 65 մարդ։
Երկրի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել առավոտյան պատարագի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ականատեսների խոսքով՝ երկու անհայտ անձինք գործի են գցել պայթուցիկ սարքերը այն բանից հետո, երբ նրանց թույլ չեն տվել մտել տաճար։
Ոստիկանները համարում են, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել, քանի որ այդ պահին եկեղեցում ու հարակից հրապարակում բազմաթիվ մարդիկ են եղել։
Նախնական հաշվարկներով՝ եկեղեցիներից մեկում եղել է 800, երկրորդում՝ 1100 մարդ։



























